Տարբերանշանի մասին


 

 

 Մերուժան Խաչատրյանի տարբերանշանը (լոգո) ունի շատ խոր, փիլիսոփայական իմաստ, որը վերափոխվել և վերարտադրվել է   մի գեղեցիկ գրաֆիկական պատկերի: Այս լոգոյի գաղտնի և թաքնված իմաստը  շատ նուրբ ակնարկով բացահայտվում է իր կրոնական ու էթնիկ բովանդակության մեջ:

 Լոգոյի կառուցվածքում օգտագործված են նկարչի անվան և ազգանվան առաջին տառերը, որոնք   համադրվելով միմյանց  ու երկու ուղղահայաց պատկերների հետ, ընդհանուր ստեղծում են զարմանալիորեն ներդաշնակ երկու սիմվոլիկ նշաններ: Դրանցից առաջինը դա խաչն է, իսկ երկրորդը կշեռքը:

 Նկարչին շատ հոգեհարազատ են խաչը և հավասարակշռության գաղափարը: Նկարչի ազգանունը  թարգմանվում է որպես մարդ, ով տալիս է խաչ: Իսկ հավասարակշռության գաղափարը ամենակարեվորներից է նրա համար: Բոլոր այս գաղափարները արտահայտված գրաաֆիկական  պատկերում, ուրվագծվում են ութանկյուն աստղով, կամ ութանկյունով:

Այս ամենը ստեղծվել է փոխանցելու համար այն ամբողջ գեղեցիկն ու անկեղծ զգացումները որոնք կան նկարչի հոգում ու ստեղծագործություններում` հատկապես գեղանկարչության մեջ:  

 

 
 

 

 

 

 

 

 

 

 

 

Վերջին նորություններ և հոդվածներ